Փարիզի աճուրդում Վինսենտ Վան Գոգի վաղ աշխատանքը 7,07 մլն եվրոյով վաճառվել է, հայտնում է Reuters-ը:

1882 թվականի «Ձկնորսական ցանցերի վարպետները ավազաթումբերում» նկարը, վերջին 20 տարիների ընթացքում մեծ նկարչի աճուրդի հանված առաջին ստեղծագործությունն է: Այն գնահատվել է 3 միլիոնից մինչեւ 5 միլիոն եվրո: Այն գնվել է Հյուսիսային Ամերիկայի գնորդի կողմից: