Փարիզում անցկացված աճուրդում 2 մլն եվրոյով դինոզավրի կմախք են վաճառել, հայտնում է The Guardian-ը:

Պարբերականի տեղեկություններով ալոզավրի կմախքը, որն ավելի քան 150 մլն տարեկան է, ձեռք է բերել ֆրանսիացի հավաքորդ, ում անունն անհայտ է: Սակայն, աղբյուրների խոսքով, նա հիմնականում զբաղվում է ժամանակակից արվեստի իրեր հավաքելով:

Նշվում է, որ դինոզավրի կմախքը գտնվել է 2013 թվականին ԱՄՆ Վայոմինգ նահանգում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շոտլանդական Սքայ կղզում շոտլանդացի եւ չինացի հնէաբանները հայտնաբերվել են Յուրայի դարաշրջանի վիթխարի դինոզավրերի տասնյակ հետքեր, որոնց տարիքը կազմում է մոտ 170 մլն տարի: