Կինոռեժիսոր Կիրա Մուրատովան մահացել է, հաղորդում է Buro257 պորտալը` վկայակոչելով նրա ամուսին Եվգենի Գոլուբենկոյին: Մուրատովան 83 տարեկան էր:
Կիրա Մուրատովան իր յուրահատուկ ոճով իր սերնդի ամենավառ ռեժիսորն էր համարվում: Կիրա Մուրատովան ավարտել է Կինոյի համառուսաստանյան պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը:
1961-ին Օդեսայի կինոստուդիայում ռեժիսոր է աշխատել: Այնուհետ նա մեկնել է Լենինգրադ, որտեղ «Լենֆիլմում» հայտնվել է նրա «Ճանաչելով ողջ աշխարհը» (1978) ֆիլմը:
1990 թվականին նրա «Ասթենիկ համախտանիշ» ֆիլմը Բեռլինի կինոփառատոնում Գրան պրիի արժանացավ:
Կիրա Մուրատովան ապրում եւ աշխատում էր Օդեսայում:





























