Հունիսի 28-ին հինգ բալանոց սանդղակով G1 առաջին մակարդակի մագնիսական փոթորիկը կծածկի Երկիր մոլորակը, հունիսի 27-ին եւ 29-ին մագնիտոսֆերան բորբոքված կլինի, կանխատեսում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Լեբեդեւի անվան ֆիզիկական ինստիտուտի արեւի ռենտգենային աստղագիտության լաբորատորիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մագնիսական փոթորիկները, որոնք դասակարգված են որպես հինգ բալանոց սանդղակով G2 մակարդակի միջոցառում , կարող են հանգեցնել էներգետիկ համակարգերի թույլ տատանումների եւ ազդել տիեզերական սարքերի կառավարման համակարգերի վրա:
Նախորդ փոթորիկները գրանցվել են հունիսի 2-ին, մայիսի 6-ին եւ 7-ին, իսկ 2018 թվականի սկզբից ամենամեծը՝ ապրիլի 20-ին: Մինչ այս նման ինտենսիվության հասել էր միայն մեկ փոթորիկ, որը տեղի է ունեցել մարտի 19-ի գիշերը, սակայն առավելագույն փուլի տեւողությունն այդ ժամանակ ընդամենը 2.5 ժամ էր կազմել, նշում են աստղագետները:





























