Թաիլանդի կառավարությունը առաջիկա հինգ տարիներին 1․2 մլրդ բատ(37․5 մլրդ դոլար)է հատկացնելու Համաշխարհային օվկիանոսի աղտոտման դեմ պայքարին ։ Այս մասին The Nation թերթն է գրում։
«Կառավարությունը այսքան մեծ գումար է ներդնում, որպեսզի իրականացնի միանգամից երկու ոչ հեշտ նպատակներ,- պատմում է Բարեփոխումների հարցերով ազգային կոմիտեի անդամ Տխոն Տխամրոնգավասարատը։ Մենք հույս ունենք, որ 10 տարի անց օվկիանոսում աղբի քանակը կնվազի 50 տոկոսով, իսկ ծովային կենդանիների ապրելիության մակարդակը կաճի 90 տոկոսով»։
Թաիլանդը այն տասը երկրներից մեկն է, որոնք Համաշխարհային օվկիանոսի աղտոտման գլխավոր աղբյուրն են, թաիլանդացիները, ըստ վիճակագրության, այնտեղ են նետում տարեկան մինչեւ 50 տոննա աղբ ։
Ծովային ռեսուրսների բաժնում նշում են, որ տարեկան երկրի տարածքային ջրերից հանում են մինչեւ 2 տոննա աղբ՝ 25 անգամ քիչ թագավորության բնակիչների կողմից օվկիանոս թափվող թափոնների քանակից։





























