Ստամբուլի Իշխանաց կղզիներում կառապանները բողոքի ակցիաներ են իրականացնում կղզիներում ձիերի ներմուծման արգելքի դեմ։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը ամիսներ առաջ Իշխանաց կղզիներում ձիերի հիվանդություն էր բռնկվել, որը անցնում էր մարդուն։ Այդ դեպքից հետո իշխանությունները արգելել են որոշակի ժամանակահատվածում ձիեր չբերել կղզիներ։
Սակայն կառապանները անհիմն են համարում իշխանությունների արգելքը, եւ ի նշան բողոքի կառքերին իրենց են լծել։






























