ԱՄՆ-ի Հետաքննության դաշնային բյուրոն (FBI) զգուշացրել է ինքնաթիռներում սեռական բռնության դեպքերի ավելացման մասին, հաղորդում է «Գազետան»` վկայակոչելով The Washington Post-ին:
FBI-ի տվյալներով, 2014 թվականին ավիաընկերությունների ուղեւորները հաղորդել են սեռական բռնության 38, իսկ 2017 թվականին 63 դեպքերի մասին: Սակայն իրական դեպքերի թիվը, երբ տուժողները չեն դիմել ոստիկանությանը, ավելի շատ են :
Ցամաքում գտնվելու ժամանակ տուժողը զանգում է փրկության ծառայություն: Իսկ երբ դեպքը տեղի է ունենում օդում, բռնության զոհը պետք է դիմի բորտուղեկցորդին, նա իր հերթին պետք է հաղորդի օդանավի կապիտանին, վերջինս կապվի համապատասխան ծառայությունների հետ: Դրա համար շատ երկար ժամանակ է ծախսվում:





























