ԱՄՆ-ից՝ Ինդիանայից Սեմ Սեքստոնը Facebook-ում շնապահների խմբում շփվել է Լիդսից Ալեքս Մասկի հետ: Պարզվել է, որ նրանք երկուսն էլ Լոլա անունով բոստոն-տերյերներ ունեն: Շուտով զույգի մոտ միմյանց հանդեպ զգացմուքներ են առաջացել, հաղորդում է  Daily Mail-ը:

Աղջիկը Ալեքսի հետ իրականում ծանոթանալու համար Բրիտանիա է մեկնել եւ երկրորդ օրը Ալեքսը նրան առաջարկություն է արել: Այժմ աղջիկը Անգլիա է տեղափոխվելու: «Եթե չլինեին մեր շները, մենք երբեք չէինք ծանոթանա», — ասել է Ալեքսը: