Դուբայի մերձակայքում ստեղծված «Աշխարհ» կղզիախումբն անցնում է ջրի տակ, գրում է Corriere della Sera պարբերականը:
NASA-ի լուսանկարների համաձայն, 300 կղզիները, որոնք կազմում են աշխարհի քարտեզը, աստիճանաբար մոտենում են իրար եւ խորտակվում:
Այդկերպ, նախագիծը, որ ժամանակին սառեցվել էր ֆինանսական ճգնաժամի պատճառով կարող է անավարտ մնալ իր անհուսալիության պատճառով:
Նախագծում ներդրումները հասնում են 25 միլիարդի, եւ Դուբայի իշխանությունները հուսով էին, որ այն կհետաքրքրի մոլորակի հարուստ մարդկանց: Պոտենցիալ գնորդների մեջ նշվում էր Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի անունը:
«Աշխարհը» 300 արհեստական կղզիներից բաղկացած արշիպելագ է, որը բարձրությունից նմանվում է աշխարհի քարտեզի: Դրանց շինարարության համար պահանջվել է 386 միլիոն տոննա քար եւ 320 մլն խմ ավազ: Նախագծի իրականացումը սկսվել է 2007թ.: Ըստ Դուբայի իշխանոթյունների, կղզիների 70 տոկոսն արդեն վաճառվել է:




























