«Դոմոդեդովո»-ի ահաբեկչության ժամանակ կտրված տղամարդու գլուխը պատկանում է եվրոպոիդ ռասային, հարավային տեսակին: Այդ մասին հայտարարել է փորձագետ-մարդաբանը, ով ուսումնասիրել է գլխի լուսանկարը: Միեւնույն ժամանակ գիտնականները նկատում են, որ լուսանկարի ցածր որակի պատճառով չեն կարող հստակ որոշել մահացածի ազգությունը, գրում է Rosbalt-ը:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի էթնոլոգիայի եւ անթրոպոլոգիայի լաբորատորիայի վարիչ Տատյանա Բալուեւան հայտարարել է, թե դա հաստատ կովկասցի չէ: «Նա եվրոպոիդ ռասայի հարավային տեսակին է պատկանում: Այդ խմբի մեջ են մտնում ֆրանսիացիները, իտալացիները, արաբները եւ մի քանի այլ միջերկրածովյան ժողովուրդներ»,- ասել է նա:




























