Դավոսում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովի 41-րդ նստաշրջանը: 5 օրվա ընթացքում դրա աշխատանքներին մասնակցելու են իշխանական կառույցների, բիզնես-վերնախավի եւ հասարակական կազմակերպությունների ավելի քան 2,5 հազար ներկայացուցիչներ աշխարհի 100 երկրներից:

Այս տարի Դավոս են այցելելու պետությունների 30 ղեկավարներ, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը, Մեծ Բրիտանիայի նախագահ Դեվիդ Քեմերոնը:

Քննարկումներին մասնակցելու են ազգային բանկերի 8 ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների 50 ղեկավարներ: