Ֆրանսիայի մի շարք շրջաններում «մուսուլմանների դեմ հարձակումներ նախապատրաստելու կասկածանքով» 10 մարդ ձերբակալվել է, հաղորդում է RFI-ն՝ վկայակոչելով AFP-ին:
Գործակալության տվյալներով, որը վկայակոչում է «քննությանը մոտ աղբյուրներին», գործողությունը տեղի է ունեցել շաբաթ ուշ երեկոյան եւ կիրակի առավոտյան` հունիսի 24-ին: Ձերբակալությունները տեղի են ունեցել Փարիզի տարածաշրջանում, ինչպես նաեւ Բորդոյում, Կորսիկայում, Նոր Ակվիտանիա եւ Ռոնա-Ալպեր շրջաններում:
Մի քանի ձերբակալվածների մոտ զենք են հայտնաբերել: Ֆրանսիական հետախուզության տվյալներով, ձերբակալվածները աջ արմատական «AFO» մարտական կազմակերպության («Action des forces opérationnelles») անդամ են, որը ստեղծվել է 2017 թվականին:
AFP-ի աղբյուրները հաղորդել են, որ քննությունը մասնակիցներին կասկածում է մուսուլման քարոզիչների, ինչպես նաեւ ահաբեկչության համար դատապարտված մարդկանց դեմ բռնի ակցիաների նախապատրաստման մեջ:





























