ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Հարավային Կարոլինա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպմանը խորհուրդ է տվել նրանց, ովքեր կեղծամ են կրում, ընտրություններին չմասնակցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Բոլորն ասում էին, որ իմ մազերը բնական չեն, որ ես կեղծամ եմ կրում։ Բայց այլեւս նման բան ոչ ոք չի ասում, որովհետեւ ես հորդառատ անձրեւի տակ եմ մնացել, 60 մղոն արագությամբ քամու պայմաններում եմ եղել...Եթե քո մազերը քոնը չեն, ապա մի գնա ընտրություններին»,–ասել է նախագահը։  

Ամերիկյան առաջնորդը հիշեցրել է այն պատմությունը, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ թույլ է տվել NBC հեռուստաալիքի երգիծական շոուի հաղորդավար Ջիմ Ֆելլոնին իր մազերը խճճել, որ ստուգի՝ բնական են դրանք, թե՞ ոչ։  

«Նա այնքան այլայլվեց, երբ հայտնաբերեց, որ դրանք բնական են»,–ասել է Թրամփը։