Եթե Կենտրոնական Ամերիկայի բնակիչները, որոնք ցանկանում են ԱՄՆ ներգաղթել, չեն կարողանում դա անել օրինական հիմունքներով, ուրեմն թող ընդհանրապես չգան: Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, գրում է Reuters-ը:
Փենսն ու Թեմերը հայտարարել են, որ մանրամասն քննարկել են Վենեսուելայում տիրող իրավիճակը, միգրանտների հետ կապված ճգնաժամի լուծման ուղիները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Բրազիլիայի առեւտրային համագործակցության ամրապնդման հեռանկարները:





























