Իսրայելական զինվորականները երկրի հարավային շրջաններում զանգվածային հրթիռային հարձակման համար մեղադրել են Գազայի հատվածում ղեկավարող «ՀԱՄԱՍ» շարժմանը եւ զգուշացրել են, որ վերջիններս կվճարեն «ահաբեկչության եւ անկայունության» համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գիշերվա ընթացքում, ըստ բանակի մամուլի ծառայության, պաղեստինցիները 12 ռեակտիվ հրթիռ են արձակել, որոնցից 3-ը հետապնդվել է «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից:
Զինվորներն ասում են, որ ռմբակոծությունը սկսվել է այն բանից հետո, երբ նրանք հարվածներ են հասցրել «ՀԱՄԱՍ»-ի ակտիվիստներից մեկի ավտոմեքենայի ուղղությամբ, որը մասնակցում էր պայթուցիկ եւ հրկիզող սարքերով փուչիկների արձակմանը: Ռմբակոծման թիրախ են դարձել նաեւ իսլամիստ զինյալների երկու դիտորդական կետերը:



























