Երկրի վրա արեւադարձային շրջաններում արդեն երկրորդ տարին անընդմեջ անտառային ծածկույթի կորստի չափազանց բարձր ցուցանիշներ են գրանցվում, հաղորդում է АР գործակալությունը՝ վկայակոչեպով Մերիլենդի համալսարանի տվյալները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Խոսքը մոտ 15.8 մլն հա անտառային ծածկույթի կորստի մասին է, ինչը մոտավորապես հավասար է Բանգլադեշի նման երկրի չափին: Միեւնույն ժամանակ, 2017 թվականը՝ 2001 թվականին այս ցուցանիշների չափման մեկնարկից ի վեր, 2016 թվականից հետո աղետի չափով երկրորդ տեղում է հայտնվել:
AP-ն նշում է, որ անտառային ծածկույթի զգալի կորստի աճ է գրանցվել Կոլումբիայում՝ երկու անգամ ավել, քան 2001 եւ 2005 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում: Գործակալությունը նշում է, որ, մի շարք գիտնականների կարծիքով, այս երեւույթը կապված է Կոլումբիայի կառավարության եւ «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (FARC) շարժման միջեւ խաղաղ համաձայնագրով. իշխանությունների հետ կոնֆլիկտի ժամանակ FARC-ի ուժերը, իրենց իսկ շահերից ելնելով, սահմանափակում էին անտառահատումները: Սակայն երկրում իրավիճակի կայունացումից հետո հողային սպեկուլյանտները, ֆերմերներն ու հանքագործներն ակտիվացրել էին անտառների ոչնչացումը, պարզաբանում է գործակալությունը:
Բացի այդ, անտառային ծածկույթի ոչնչացման մակարդակը պատմական բարձր մակարդակի վրա մնում է Բրազիլիայում: Գիտնականներն ուշադրություն են հրավիրել նաեւ Կենտրոնական Աֆրիկայի անտառների եւ Կարիբյան ծովի կղզիների անտառների խնդիրների վրա, որոնց շրջանն ավելի վաղ աղետալի փոթորիկների էր բախվել:



























