Հնդկաստանում երկրի կառավարությանը պատկանող ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:
Ոստիկանության տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է Մումբայի քաղաքի մարդաշատ հատվածում, որը երկրի ֆինանսական եւ ժամանցային մայրաքաղաքն է հանդիսանում: Այս պահին ինքնաթիռում գտնվող մարդկանց թվաքանակի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան:

Նշվում է, որ տեղական հեռուստաալիքները կադրեր են ցույց տալիս, որոնցում երեւում են օդանավի այրվող բեկորները: