Մալայզիայի իշխանությունները 1 մլրդ դոլար պետական միջոցների յուրացման գործի քննության շրջանակներում սառեցրել են նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի կուսակցության հաշիվները:

AP-ի տվյալներով՝ նշվում է, որ մինչեւ նախորդ ամիսը  ավելի քան 60 տարի իշխող կոալիցիան ղեկավարած «Միավորված մալայզիական ազգային կազմակերպություն» կուսակցությունը դրամական միջոցներ է ստացել 1MDB պետական ներդրումային հիմնադրամից:

Մայիսին՝ ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո, Մալայզիան վերսկսել էր այս գործի քննությունը: Ներկայիս վարչապետ Մահաթիհր Մոհամեդը խոստացել է վերադարձնել գումարը, որոնք ենթադրաբար դուրս են հանվել հիմնադրամից:

Գործով քննիչները հայտարարել են, որ անհատներին եւ կազմակերպություններին պատկանող մի շարք բանկային հաշիվներ սառեցվել են: Դրանց թվում է նաեւ նախկին վարչապետի կուսակցությունը: