Եւս մի քանի հնագիտական առարկաներ են հայտնաբերել Թբիլիսիի պատմական մասում գտնվող Լադո Գուդիաշվիլի հրապարակի վերականգնման ժամանակ։ Այս մասին հայտնում է Թբիլիսիի զարգացման հիմնադրամի ֆեյսբուքյան էջը, փոխանցում է «Նովոստի Վրաստանը»-ը։

Հերթական գյուտն արվել է Բեգլար Ախոսպիրելի փողոցի №4 տան նկուղում։

Աշխատանքների ժամանակ մասնագետներն այնտեղ մի քանի միջնադարյան սպասք են հայտնաբերել։ Բոլոր կավե ամանները տարբեր չափսեր ունեն։ Մի քանիսը շատ փոքր են, մյուսները կարող էին հարյուրավոր լիտր գինի տեղավորել։ Կարեւորն այն է, որ սպասքը հոյակապ պահպանվել է։

Ըստ մասնագետների՝ հայտնաբերված ամբողջ սպասքը պատկանում է 18-19-րդ դարերին։

Հնագետների իսկական սենսացիա էր սպասում սափորներից մեկի մեջ։ Դրանցից մեկի մեջ նրանք գտել են գինի խմելու համար նախատեսված սպասքի հավաքածու։

Հետաքրքրություն են առաջացրել նաեւ հինգ կերամիկական սափորները, որոնք պատված են կանաչ գլազուրով։ Դրանք բոլորը մեծ վարպետությամբ են պատրաստված։ Յուրաքանչյուրի վրա կան  նույնանման ֆակտուրային դեկորատիվ տարրեր։ Վարպետը նախշել էր նույնիսկ հավաքածուի ամենափոքր սափորիկը։

Սպասքի վրա կարելի է տեսնել մորուքավոր տղամարդու դեմք։ Պատմաբանների խոսքով՝ այդ պերսոնաժին անվանում էին «թիբիլիսեցի»։