Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները հնարավոր է նվազեցնել առնվազն 4-5 դրամով։ Այսպիսի տեսակետ հայտնեց անկախ փորձագետ Էդվարդ Արզումանյանը հունիսի 30-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը։
Նա նշեց, որ համագործակցում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումներում ես մշտապես ապացուցում եմ, որ էլեկտրաէներգիայի սակագները հնարավոր է նվազեցնել եւ մանրամասն բացատրում եմ՝ ինչ բաղադրիչների հաշվին կարելի է այն կրճատել եւ ինչպես անել, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը, փոխանցումը, բաշխումը եւ մատակարարումը սպառողներին հուսալի եւ շահավետ լինի»,-հավելեց փորձագետը։
Նրա խոսքով, էլ․ ցանցերում չհիմնավորված կորուստների վերլուծությունը ցույց է տվել, որ կան համապատասխան ռեզերվներ եւ այդտեղ ներգրավված մասնագետներից է կախված կորուստների վերացումը դրանց հայտնաբերման ժամանակ։




























