Եգիպտոսի Կարմիր ծով նահանգում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետեւանքով տեղի 3 բնակիչ է զոհվել, եւս 23-ն էլ վիրավորվել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ճանապարհային ոստիկանության տվյալներով, ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, եւ ավտոբուսը շրջվել է Բենի-Սուեյֆ-Զաֆարանա արագընթաց մայրուղում։
Ոստիկանությունը ստիպված է եղել փակել մայրուղին՝ տուժողներին եւ ավտոբուսը ճանապարհից դուրս բերելու համար։





























