Կիրակի Իրաքի Քիրքուկ քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով մեկ մարդ զոհվել է, ոչ պակաս 20-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել, հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Երեք պայթյուն է տեղի ունեցել պահեստների մոտ, որտեղ պահվում են Իրաքում մայիսյան ընտրությունների քվեարկության արդյունքներով քվեաթերթիկները: Խորհրդարանի որոշմամբ տարաձայնությունների հետ կապված պետք է անցկացվի ընտրողների քվեների ձեռքով վերահաշվարկ:

Տուժածների մեծ մասը պահեստները պահպանող ոստիկաններն են: