ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հուլիսի 2-ին, հրամաններ է ստորագրել, որով ոստիկանապետեր է նշանակել:
Մասնավորապես, Shamshyan.com -ի փոխանցմամբ, Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ: Պավել Օրդյանը ազատվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Մաշտցի բաժնի պետ:





























