ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսն ԱՄՆ-ի՝ ԱՀԿ-ից դուրս գալու հարցի քննարկումը «վաղաժամ» է համարում: Ըստ նրա՝ ԱՀԿ-ն գիտի, որ բարեփոխումների կարիք կա: «Կարծում եմ, որ իսկապես անհրաժեշտ է թարմացնել եւ համաժամեցնել գործողությունները, եւ մենք կտեսնենք, թե ուր դա կբերի»,- CNBC-ին տված հարցազրույցում ասել է Ռոսը: «Սակայն ես կարծում եմ, վաղ է խոսել ԱՀԿ-ից դուրս գալու մասին»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատություն էր հնչեցրել Առեւտրի համաշխարհային կազմակերպության հասցեին: Անցյալ շաբաթ Axios պորտալը հայտնել էր, որ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի՝ ԱՀԿ-ից դուրս գալու մասին:





























