Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման  եւ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող 17 ընկերությունների տրվել են գրավոր զգուշացումներ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարությունը հետեւողականորեն շարունակում է օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել այն ընկերությունների նկատմամբ, որոնք իրենց պայմանագրային պարտավորությունները պատշաճ չեն կատարել:

Վերջին 10-օրյակում պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար գրավոր զգուշացումներ են տրվել  նաեւ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման եւ մետաղական  օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող 17 ընկերությունների:

Օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող 10 ընկերությունների տրվել են գրավոր զգուշացումներ աշխատանքային նախագծով նախատեսված պարտավորությունների թերի կատարման եւ ապառքների առկայության համար: 

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող 7 ընկերությունների տրվել են գրավոր զգուշացումներ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունները լիազոր մարմին չներկայացնելու համար: