Իսպանիայի ազգային ոստիկանությունը բաց ծովում Ազորյան կղզիների մոտաքայքում (Պորտուգալիա) 1.5 տոննա կոկաին տեղափոխող նավ է որսացել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ձերբակալվել է անձնակազմի երեք անդամ՝ ԱՄՆ քաղաքացի եւ Խորվաթիայի երկու քաղաքացի: Wall Street նավը հոլանդական դրոշի ներքո ընթանքում էր դեպի Իբերյան թերակղզի: Օպերացիային մասնակցել են Պորտուգալիայի իրավապահ մարմինները: Նավի վրա 5 հազար եվրո դոլար եւ հրացան է հայտնաբերվել: