Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ պատրաստ է իր 2 մլն բարել գնահատվող արտադրողական հզորությունն օգտագործել նավթի համաշխարհային շուկան բալանսավորելու համար, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով կառավարության հայտարարությունը: Նշվում է, որ թագավորությունը համակարգելու է այլ արտադրողների հետ աշխատանքը:
Սաուդյան Արաբիան, որը օրական մոտ 10 միլիոն բարել նավթ է արդյունահանում, միակ երկիրն է, որը կարող է համալրել նավթի շուկայի զգալի պաշարը: Էր-Ռիյադի հայտարարությունը հետեւել է անցյալ շաբաթվա վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված հայտարարությանն այն մասին, որ Սալման թագավորը համաձայնել է նավթի արդյունահանման ավելացման մասին իր խնդրանքին:




























