Իսրայելցի զինվորականները պնդում են, որ բացահայտել են «ՀԱՄԱՍ» շարժման «դավադրությունը»: AP-ի հաղորդմամբ՝ Իսրայելում նշում են որ «ՀԱՄԱՍ»-ը ծանոթությունների հավելվածի միջոցով հետեւել է իսրայելցի զինվորներին. հավելվածը ներբեռնելուց հետո հասանելիություն է ունեցել նրանց սմարթֆոններին:
Ավագ սպայի խոսքով, «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչները զինվորների հետ երիտասարդ կանանց էջերի միջոցով են ծանոթացել: Սկզբում Facebook-ով են կապ հաստատել, հետո տեքսատյին նամակագրություն են սկսել WhatsApp-ում: Տասնյակ զինվորների ստացած կասկածելի հաղորդագրություններից հետո, զինվորականները «Կոտրված սիրտ» գործողություն են սկսել:
Զինվորականները պնդում են, որ Google Play-ում հայտնաբերվել է երեք հավելված, որոնք վերահսկում է «ՀԱՄԱՍ»-ը: Իսրայելցի զինվորները մոտ 100 անգամ ներբեռնել են հավելվածները:





























