Հայկական արմատներով 20-ամյա կանադացի ջութակահար Լինետ Իսրայելյանը Կանադայի 2018 թվականի Canimex երաժշտական մրցույթում 19-30 տարեկան տարիքային խմբում առաջին մրցանակին է արժանացել:
Horizon Weekly-ն հաղորդում է, որ Լինետն իր տարիքային խմբում ստացել է ժյուրիի ամենաբարձր գնահատականը:
Կանադական երաժշտական մրցույթը Կանադայի ազգային կազմակերպությունն է, որը գործում է դասական երաժշտության ոլորտում երիտասարդ կանադացի կատարողներին աջակցելու եւ խրախուսելու համար:





























