Հունաստանը եւ Թուրքիան Կիպրոսի հարցում բանակցությունների առաջընթացի համար պետք է հասնեն անվտանգության երաշխիքների: Այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը, փոխանցում է Greecr Reporter-ը:
Նրա խոսքով՝ Հունաստանը նախկինում նման երաշխիքների անհրաժեշտության մասին շեշտել է անցյալ տարի Շվեյցարիայում խաղաղ բանակցություններից առաջ, որոնք անհաջող եղան: Նա նշել է, որ բոլոր կողմերի մասնակցությամբ այս հարցերի լուծումը բանակցությունները կենտրոնացնում է անվտանգության դետալների վրա: Հունաստանը չի ցանկանում շարունակել լինել «իշխանության երաշխավորը», ինչպես նշված է 1960 թվականի Կիպրոսի հարցով համաձայնագրում, նշել է Հունաստանի ԱԳ նախարարը՝ Անկարային եւ Լոնդոնին կոչ անելով հրաժարվել այդ դերից:





























