ՕՊԵԿ-ում (անգլ.՝ The Organization of the Petroleum Exporting Countries; կրճատ՝ ՆԱԵԿ կամ ՕՊԵԿ, անգլ.՝ OPEC) Իրանի ներկայացուցիչը ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կազմակերպության մասին «քամահրելի» թվիթների համար՝ նշելով, որ եթե Թրամփը չդադարի գրառումներ անել, նավթի գներն էլ ավելի կբարձրանան, փոխանցում է Mehr-ը:
Հոսեյն Քազեմպուր Արդեբիլին ծաղրել է Թրամփին նավթի համաշխարհային շուկայի մասին գիտելիքների պակասի կապակցությամբ՝ հայտարարելով. «ՕՊԵԿ-ը վերջին 30 տարՎԱ ընթացքում ոչ մի դեր չի խաղացել նավթի համաշխարհային գների որոշման հարցում, ավելի շուտ ֆինանսական շուկաներն ու տարածաշրջանային հանգույցներն են ազդում նավթի գների վրա»:
Դիմելով Թրամփին՝ նա նշել է, որ ներկայումս նավթի համաշխարհային շուկայում ԱՄՆ-ին մատակարարման համար բավարար նավթ չկա: «Դուք ճնշում եք գործադրում ՕՊԵԿ-ի այն անդամ պետությունների վրա, որոնք, ինչպես դուք պնդում եք, ձեր դաշնակիցներն են»,- ասել է Արդեբիլին:
Նախօրեին Թրամփն իր Twitter-ում ՕՊԵԿ-ին կոչ է արել նվազեցնել նավթի գները: Նա դժգոհել էր, որ ՕՊԵԿ-ը քիչ ջանք է գործադրում՝ բենզինի գները նվազեցնելու հարցում ԱՄՆ-ին օգնելու համար:
Իրանի ներկայացուցիչն ՕՊԵԿ-ում Թրամփին խորհուրդ է տվել դադարել Twitter-ում գրառումներ կատարել

Հասանելի է
русскийՏեղադրություն




























