Դավոսում, որտեղ կայանում է Համաշխարհային տնտեսական ֆորումը, պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը», ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունում նշել են, որ դեռ «չգիտեն, թե ինչն է պայթել»:
Շվեյցարական «20 minutes» պարբերականի տվյալներով, պայթյունի հետեւում կանգնած են հակագլոբալիստները, ովքեր նախազգուշացրել էին պայթյունի սպառնալիքի մասին:
Փաստի առիթով ոստիկանությունը հետաքննություն է սկսել:




























