Բրիտանիայում կալանավորել են տղամարդու, որը կասկածվում է երեխաների թլպատման ժամանակ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար, հաղորդում է The Independent-ը:

Հրատարակության տեղեկություններով, Անգլիայի Ուեսթ Միդլենդս կոմսությունում կալանավորվել է Բիրմինգեմից  52-ամյա Մոհամմադ Սիդդիկին:

Ավելի ուշ տղամարդուն բաց են թողել, բայց նա շարունակում է գործի մասնակիցը լինել:

Նշվում է, որ հետաքննությունը չի կատարվում թլպատման գործընթացի վերաբերյալ:  Իրավապահները ուսումնասիրում են դեպքեր, որոնց ժամանակ Բրիստոլում եւ Բանբերիում կարող էին հանցավոր գործողություններ կատարվել: Խոսքը տանը կատարվող թլպատման եւ հետվիրահատական խնամքի մասին է:

«Մենք կցանկանայինք խոսել բոլոր նրանց հետ, ովքեր տեղեկություններ ունեն, որոնք կարող են օգնել մեր հետաքննությանը, ինչպես նաեւ նրանց հետ, ովքեր մտահոգված են 2015-ից մասնավոր կերպով կատարվող թլպատումների կապակցությամբ», — նշել է ոստիկանությունը: