Հուլիսի 9-ին Անկարայում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կղեկավարի Թուրքիայի նախագահի երդմնակլությանը մասնակցող պատվիրակությունը, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ հուլիսի 9-ին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Եդմնակալության արարողությունը տեղի կունենա Թուրքիայի խորհրդարանում: Այնուհետեւ Էրդողանը կուղեւորվի նախագահական պալատ, որտեղ տեղի կունենա կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցման արարողությունը:
Թուրքիայի նախագահական ընտրություններն անցկացվել են հունիսի 24-ն:
Հուլիսի 4-ին Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հրապարակել է վերջնական արդյունքները: Ընտրություններում հաղթել է Թուրքիայի գործող նախագահը, ում օգտին քվեարկել է ընտրողների 52,59 տոկոսը՝ 26,33 մլն մարդ:





























