ԱՄՆ հյուսիսում՝ Մեծ հարթավայրերի հյուսիսային Բլեք-Հիլս լեռներում 20 տարի առաջ հայտնաբերված ոսկորները, պարզվում է, դինոզավրի ամենամեծ ոտնաթաթի կտորներ են: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով PeerJ-ն:
Գիտնականների հաշվարկով՝ դինոզավրի մարմնի երկարությունը 23-24 մետրի է հասել:
Հետազոտողները պարզել են, որ գտածոն բուսակեր Բրախիոզավրի ոսկորներն է հիշեցնում, սակայն այն չի համապատասխանում այդ կենդանու ոսկորների նմուշներին: Այդ պատճառով գիտնականները չեն կարող լիարժեք վստահությամբ ասել, որ ոսկորները դինոզավրի հենց այդ տեսակին են պատկանում:






























