Մարդիկ նկատել են, որ շունը միջինում շուրջ 1/7 մարդկային կյանք է ապրում, այստեղից էլ ծագել է առասպելը: Ժամանակակից անասնաբույժներն առաջարկում են ընտանի կենդանիների կյանքը մի քանի ժամանակաշրջանի բաժանել, ընդ որում՝ դրանց տեւողության վրա ազդում է կենդանու չափսը, հաղորդում է Моя планета-ն:
Ավելի խոշոր կենդանիների կյանքի տեւողությունը, որպես կանոն, ավելի պակաս է, քան փոքրերինը, այդ պատճառով անասնաբույժների համար ավելի կարեւոր տեղեկություն է կենդանու զարգացման փուլը, այլ ոչ իրական տարիքը:
Մասնագետներն առաջարկում են շների կյանքը բաժանել 6 փուլի. ձագուկ՝ մինչեւ կես տարեկան, փոքր տարիք՝ կես տարուց մինչեւ 9 ամիս, ծաղկուն շրջան՝ մինչեւ 7 տարեկան, հասուն տարիք՝ մինչեւ 10 տարեկան, տարեց՝ մինչեւ 13 տարեկան, շատ ծեր՝ 13 եւ ավելի տարեկան, այս ամենը՝ հաշվի առնելով կենդանու չափերը:
Նույն բաժանումները կարելի է անել նաեւ կատուների պարագայում: Իմանալով այս առանձնահատկությունները՝ կարելի է ոչ միայն երկարացնել կենդանիների կյանքի տեւողությունը, այլեւ յուրաքանչյուր փուլում բարելավել դրա որակը:





























