Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով աճել են 0,58 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 74,36 դոլարի:
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,12 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 69,38 դոլար:





























