Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատմել է, որ Ֆրանսիան դիտարկում է Իսպանիայի հետ գազատար կառուցելու հնարավորությունը, որը գազ կմատակարարի Հյուսիսային Աֆրիկայից ու այլ երկրներից։ Այս մասին նա հայտնել է Լիսաբոնում Ֆրանսիա- Իսպանիա- Պորտուգալիա գագաթաժողովի ժամանակ, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ նախագիը կարող է տնտեսապես շահավետ լինել, քանի որ Ֆրանսիան մտադիր է հրաժարվել ածխային էլեկտրակայաններից ու անցնել գազի։ Գագաթաժողովին կողմերը պայմանավորվել են ընդլայնել կապերը երեք երկրների էներգետիկ ցանցերի միջեւ, որպեսզի կրճատեն էլեկտրաէներգիայի ու գազի եվրոպական շուկաներից մեկուսացումն ու բարձրացնեն էներգետիկ անվտանգությունը։

Նաեւ կողմերը պարտավորվել են ավելացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների քանակը՝   շեշտելով դրա կարեւորությունը «էներգամատակարարման աղբյուրների ու ուղիների դիվերսիֆիկացման համար՝ ԵՄ-ից կախումը նվազեցնելու նպատակով»։