Գերմանիայում, Իտալիայում եւ մի շարք այլ երկրներում WhatsApp-ի օգտատերերը բողոքում են տարօրինակ վիրուսից՝ նրանց կոնտակտներում զարհուրելի արարած է հայտնվել, որը գիշերները ցնցող բովանդակությամբ լուսանկարներ է ուղարկում, հայտնում է գերմանական Stern պարբերականը։
Այդ արարածն իրեն Մոմո է կոչում եւ հաղորդակցվում է ճապոնական հեռահոսահամարից։ Այն սարսափելի կին–ագռավի տեսք ունի եւ պնդում է, որ մահացել է 3 տարի առաջ։ Նշվում է, որ Մոմոն տարօրինակ նկարներ է ուղարկում եւ նույնիսկ գիշերները տեսակապի է դուրս գալիս։
Իսպանիայի ոստիկանությունը պաշտոնական նախազգուշացմամբ է հանդես եկել՝ հորդորելով Մոմոյի հետ կապի մեջ չմտնել, չպատասխանել զանգերին, չուղարկել հաղորդագրություններ, քանի որ վիրուսի սպառնալիքները դեռ պարզված չեն։





























