Օրինագիծը, որով Լիտվայի կոմունիստական կուսակցությունը հանցավոր կազմակերպություն է հայտարարվում, այսօր պատրաստել եւ մամուլի ասուլիսին ներկայացրել են ընդդիմադիր պահպանողական «Հայրենիքի միություն՝ Քրիստոնեական դեմոկրատներ» կուսակցության պատգամավորներ Աուդրոնյուս Աժուբալիսն ու Լաուրինաս Կասչյունասը։ Նախաձեռնողների խոսքով՝ դա կլուծի կոմունիստական կուսակցության պատասխանատվության խնդիրը որպես իրավաբանական անձի գործունեության եւ Լիտվային հասցրած վնասի համար, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Փաստաթղթի հեղինակները, որոնք կոմունիստական կուսակցությանը պատասխանատու են համարում խորհրդային տարիներին բռնաճնշումների համար, առաջարկում են ընտրություններում առաջադրվողների համար պարտավորություն ստանձնել մատնանշել այն կոնկրետ պաշտոնը, որը նրանք զբաղեցրել են, այլ չեն եղել կոմունիստական կուսակցության շարքային անդամներ։ Սա կվերաբերի նաեւ նրանց, որոնք կմասնակցեն պետական եւ դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնների մրցույթներին։
Հարցին, թե ինչու է նման օրինագիծը մշակվել հենց հիմա, այլ ոչ թե այն ժամանակ երբ պահպանողականները իշխանություն էին, ընդդիմադիրները նշել են, որ հիմա է պահը հասունացել։





























