Նյու Յորքի բնակչուհի Լուիզա Ժան Սինյորեն, որը տոնում է 106–րդ տարեդարձը, իր երկարակեցությունը բացատրում է ֆիզիկական ակտիվությամբ, դիետայով եւ մենակությամբ, հայտնում է New York Post–ը։

Կինը ծնվել է 1912 թվականին։ 1977 թվականին աշխատել է Նյու Յորքում ուղեւորափոխադրումներով զբաղվող կազմակերպությունում, ապա անցել է թոշակի։ Բնակվում է միայնակ, սակայն հաճախ է այցելում տարեցների համար տեղի կենտրոն։

Սինյորեն համարում է, որ առողջությունը պահպանել է մշտական ֆիզիկական ակտիվության շնորհիվ։ Նա 9 տարեկանից զբաղվել է լողով, իսկ ավելի մեծ տարիքում ձգտել է ավելի շատ քայլել, զբաղվել է պարով եւ բոչչեով՝ իտալական խաղով։ Նույնիսկ ծերության օրոք շարունակում է մարզանք անել։

Մեկ այլ պատճառ է առողջ սնունդը։

Նրա ամուսինը զոհվել  2-րդ աշխարհամարտի ժամանակ, որից հետո Սինյորեն այդպես էլ չի ամուսնացել, երեխաներ չունի։