Օգոստոսի 2-ին, ժամը 01.30-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 2-ին, ժամը 08.50-ին, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բեկնազարյան փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Oգոստոսի 2-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել ԻԻՀ 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։