Ասիայի երկրները մտահոգություն են հայտնել ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմի հնարավոր կործանարար հետեւանքների կապակցությամբ: Արտաքին գործերի նախարարները կոչ են արել արագացնել Պեկինի օգտին լայնածավալ համաձայնագրի վերաբերյալ ազատ առեւտրի մասին բանակցությունները, որը բացառում է ԱՄՆ-ն:
Սինգապուրում կայացած ASEAN-ի գագաթաժողովում հիմնականում քննարկվել է այն հարցը, որ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ առեւտրային տարաձայնությունները կարող են վերածվել լայնածավալ առեւտրային պատերազմի՝ Չինաստանի հարեւանների համար ցավալի հետեւանքներով, հաղորդում է Reuters- ը:
Պեկինի եւ Վաշինգթոնի միջեւ հարաբերություններում լարվածության հերթական փուլը տեղի է ունեցել նախօերին, երբ ԱՄՆ-ն սպառնացել էր 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների մաքսատուրքերը 25 տոկոսով բարձրացնել: Չինաստանը հայտարարեց, որ պատասխան մաքսատուրքեր կսահմանի 60 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրաքների համար՝ տավարի մսից մինչեւ պահպանակներ:
Առեւտրի պատերազմի հեռանկարը «իրական սպառնալիք» է ասիական երկրների համար: Այդ մասին գագաթաժողովի շրջանակներում լրագրողներին հայտարարել է Մալազիայի արտաքին գործերի նախարար Սայֆուդին Աբդուլան: «Վտանգը շատ երկրների անհանգստությունն է առաջացնում, քանի որ խնդիրն ավելի բարդ է դառնում», - ասել է նա:
ASEAN-ի կողմից կազմակերպված գագաթաժողովի մյուս ասիական դիվանագետները խոսել են պրոտեկցիոնիզմի դեմ՝ նախազգուշացնելով, որ դա վտանգում է տարածաշրջանի զարգացումը:
Որոշ նախարարներ կոչ են արել արագ ավարտել Տարածաշրջանային Համապարփակ Տնտեսական Գործընկերության (RCEP) համաձայնագիրը, որում ընդգրկված է 16 երկիր: Այն կարող է աշխարհի խոշորագույն ազատ առեւտրի համաձայնագիրը դառնալ, որը ներառում է աշխարհի բնակչության կեսը, առանց ԱՄՆ-ի:
RCEP-ում կներառվեն ASEAN-ի 10 անդամ, ինչպես նաեւ Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան:





























