Գեղարքունիքի մարզում, այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10:00-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ, 43-ամյա Հովհաննես Գ.-ն Երեւան-Սեւան ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում իր վարած ЗИЛ 130 մակնիշի 31 LO 223 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երեւան ընթանալիս, դեռեւս անհայտ պայմաններում, բախվել է ճանապարհի երկաթե արգելապատնեշներին եւ կողաշրջվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով ուղեւոր, Գավառի բնակիչ, 71-ամյա Ալբերտ Գրիգորայնը տեղափոխվել է Սեւանի բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով, ավտոմեքենան, որը գազի ցիստեռնով է եղել, կողաշրջվելուց հետո գազի ուժեղ արտահոսք է ունեցել եւ փրկարարները, ոստիկանները տեւական ժամանակ աշխատանքներ են կատարել՝ գազի արտահոսքը դադարեցնելու ուղղությամբ:
Վիրավորը վարորդի հայրն է:





























