Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պաշտոնապես հայտարարել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի առաջիկա ընտրություններին առաջադրվելու մասին, որին հաղթած թեկնածուն ավտոմատ դառնում է կառավարության ղեկավար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 20-ին։ Աբեի վերընտրվելը 3-րդ ժամկետում կասկած չի հարուցում տեղի դիտորդների մոտ։ Kyodo գործակալության վերջին հարցման տվյալներով՝ Աբեն ունի իր կուսակից պատգավորների մոտ 70 տոկոս աջակցությունը։

Եթե Աբեն կրկին ընտրվի, նա հնարավորություն կունենա մինչեւ 2021 գլխավորել կառավարությունը։