Ավստրալիայի նոր վարչապետ Սքոթ Մորիսոնը կիրակի օրը ընդունել է ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը հրաժարականը եւ հայտարարել է իր կառավարությունում առաջին վերադասավորումների մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մամուլի ասուլիսին Մորիսոնը հայտարարել է, որ Պիտեր Դատոնը կվերադառնա կառավարություն իր նախկին պաշտոնին՝ ներքին գործերի, ներգաղթի եւ սահմանների պաշտպանության նախարար, էներգետիկայի նոր նախարար կդառնա Անգուս Թեյլորը։ Մարիս Փեյնը, որը գլխավորում էր ՊՆ-ն, կդառնա ԱԳ նախարար։ ՊՆ-ն կգլխավորի Քրիստոֆեր Փայնը։





























