Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին օգնություն է առաջարկել երկիրը վերակառուցելու համար: Համապատասխան հայտարարությունն արվել է շնորհավորական հեռագրում, որը Լուկաշենկոն հղել է Ասադին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

«Ինչպես գոհունակությամբ այսօր կարող ենք տեսնել՝ պատերազմը ավարտվում է Սիրիայի արաբական բանակի հաղթանակով, իսկ ձեր ղեկավարության ներքո միավորված հասարակությունը վերադառնում է իր բնականոն կյանքին: Մենք պատրաստ ենք համակողմանի օգնություն տրամադրել Սիրիային խաղաղության կառուցման եւ երկրի վերակառուցման համար»,-ասված է ուղերձում։