Արիզոնա նահանգի սենատորի այրին՝ Սինդի Մաքքեյնը դիտարկվում է որպես ամուսնու պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը, գրում է The New York Times–ը։

Արիզոնայի նահանգապետ Դագ Դյուսին հայտնել է, որ չի քննարկի Մաքքեյնին փոխարինողի թեկնածության հարցը, քանի դեռ վերջին հրաժեշտի արարողությունը չի ավարտել եւ սենատորը չի հուղարկավորվել։

Թեկնածուների շարքում նշվում է նաեւ նախկին սենատոր Ջոն Քայլը եւ Արիզոնայի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին անդամներ Ջոն Շադեգն ու Մեթ Սալմոնը։