Մեքսիկայի Պուեբլա նահանգում կիրակի օրը՝ օգոստոսի 26-ին, ծովային հետեւակը ոչնչացրել է վառելիք առեւանգողների բանդայի 7 անդամի, հաղորդում է «Վեստի»-ն՝ վկայակոչելով Noticias MVS ռադիոկայանը:
Ինչպես նշվում է, սպանվածների թվում էր նաեւ Comandante 30 մականունով հատկապես վտանգավոր քրեական հեղինակությունը: Զինվորականների շարքում տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվել:
Ներկայումս Pemex պետական նավթագազային ընկերության արտադրական խողովակաշարերից վառելիքի գողությունը Մեքսիկայի հանցավոր խմբերի համար, թմրամիջոցների վաճառքից բացի, անօրինական գործունեության առավել եկամտաբեր տեսակներից է: Pemex-ի ներկայացուցիչների կարծիքով՝ հանցագործների գործողություններից տարեկան վնասը գերազանցում է 1.5 միլիարդ դոլարը:





























