Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պայմանավորվել են մոտ ժամանակներս երկու երկրների ֆինանսների նախարարների հանդիպում անցկացնելու շուրջ։ Reuters գործակալությունը հայտնում է, որ համաձայնությունը կայացվել է հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները, ինչպես նաեւ փոխադարձ ներդրումների մասին հարցեր: Քաղաքական գործիչները նաեւ գնահատել են Սիրիայում իրերի դրությունը, առաջին հերթին՝ Իդլիբում: